ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հակահարված տալու օրը գալու է. ես հաստատապես հավատացած եմ

Հակահարված տալու օրը գալու է. ես հաստատապես հավատացած եմ
15.11.2024 | 08:36

Սուրբ գրքի քիչ հայտնի պատումներից մեկը ճշմարտությունն ուրանալուց հրաժարվելու համար Դանիել մարգարեին Բաբելոնում առյուծների գուբը նետելու պատումն է։ Է՛լ ավելի քիչ հայտնի է այդ պատումի մի նրբերանգ. Դանիելին հեռու-հեռվից ուտելիք է հասցնում Ամբակում մարգարեն՝ իրեն այցելած հրեշտակի պահանջով ու օգնությամբ։ Հրեշտակը նրան Հրեաստանից հասցնում է Դանիելի գուբը՝ ուտելիքը փոխանցելու, ու անմիջապես վերադարձնում է հետ։

Այս պատումն այն մասին է, որ Ճշմարտության համար ազնվորեն կռիվ տվողներին հաճախ էնպիսի անսպասելի տեղերից է օգնություն գալիս, էնպիսի անհավանական տեղերից է օգնություն գալիս, որ անգամ իրենք են զարմանում։ Սրա՛ մասին է այս պատումը։ Ու առհասարակ՝ այն մասին է, որ եթե էս աշխարհում մի բան կա, որի համար արժի ամբողջ սրտով, ողջ ուժերով կռիվ տալ, դա Ճշմարտությունն է։

Հիմա ի՞նչ են անում նեռն ու իր մանկլավիկները։ Ամեն Աստծո օր, նախանձելի հետևողականությամբ, բամբասում, զրպարտում, ստորացնում ու նվաստացնում են մեր նվիրական Ճշմարտությունները՝ մեր Կիլիկիան, մեր Անկախության հռչակագիրը, մեր զինված ուժերը, մեր ազգային եկեղեցին, մեր հաղթանակները, մեր նահատակ հերոսներին, մեր մեծերին, մեր իրավունքն ու կենսագրությունը։

Հակահարված տալու օրը գալու է. ես հաստատապես հավատացած եմ։ Չէ՞ որ՝ թե էս աշխարհում մի բան կա, որի համար իրո՛ք արժի ամբողջ սրտով, ողջ ուժերով կռիվ տալ, ապա դա Ճշմարտությունն է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Նկարում՝ հրեշտակն Ամբակում մարգարեին տեղափոխում է Բաբելոն՝ գբում զնդանված Դանիելին ուտելիք հասցնելու։ Որմնանկար Սբ.Ղազարի վանքում։

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ